Միրալեմ Պյանիչի ծառայություններով հետաքրքրվող ակումբ կա

Պորտուգալական «Սպորտինգը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչով, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ պորտուգալական ակումբը պատրաստ է 10 մլն եվրո առաջարկել 32-ամյա բոսնիացու իրավունքների 50 տոկոսի դիմաց։

Անցած մրցաշրջանում Պյանիչը վարձավճարով հանդես է եկել «Բեշիքթաշում», թուրքական թիմի կազմում անցկացրած 26 խաղում դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ։