«Բարսելոնայի» ղեկավարները կրկին կապ են հաստատել Սեզար Ասպիլիկուետայի հետ

«Բարսելոնան» խնդրել է «Չելսիի» ավագ Սեզար Ասպիլիկուետային պահանջել ակումբից բաց թողնել իրեն հայտնում է Daily Mail-ը:

Սակայն այս պահին 32-ամյա իսպանացին պատրաստ չէ դա անել, նա խոստացել է փորձել համաձայնության գալ «թոշակառուների» ղեկավարության հետ։

Ասպիլիկուետան շուրջ տասը տարի պաշտպանում է ակումբի գույները։

Ավելի վաղ հայտնել ենք, որ «Բարսելոնան» սառեցրել է Սեզար Ասպիլիկուետայի վերաբերյալ «Չելսիի» հետ բանակցությունները:

Անցած մրցաշրջանում Ասպիլիկուետան լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։