«Բարսելոնայի» տնային մարզադաշտի խոտածածկը կփոխվի (լուսանկար)

«Բարսելոնայի» տնային մարզադաշտի խոտածածկը կփոխվի: Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» տնային մարզադաշտը կառուցվել է 1957 թվականին։ Դրանից հետո այն երկու անգամ վերանորոգվել է։ Առաջին անգամ 1995-ին, վերջին անգամ՝ 2008-ին։

Այս ամառ փոխվել է նաև մարզադաշտի անվանումը, որը այժմ Կամպ Նոուի փոխարեն կոչվում է Spotify Camp Nou։ Մինչեւ օգոստոսի 7-ը խաղադաշտը պետք է պատրաստ կլինի հանդիպումներ ընդունելու համար։