ՊՍԺ-ն մոտ է Միլան Շկրինյարի տրանսֆերը ձեռք բերելուն

ՊՍԺ-ն մոտ է «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարի տրանսֆերն իրականացնելուն, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Անձամբ 27-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը միլանյան ակումբի հետ։

Ակումբները նաև սկզբունքային համաձայնության են եկել 70 միլիոն եվրո արժողությամբ գործարքի շուրջ:

2021/22 մրցաշրջանում Շկրինյարն «Ինտերի» կազմում անցկացրած 48 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։ Պաշտպանի գործող պայմանագիրը միլանյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։