Մատեյս դե Լիգտի տրանսֆերի համար պայքարում մեկ հավակնորդ կա

«Չելսին» դուրս է մնացել «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիգտին ձեռք բերելու համար պայքարից, հայտնում է Sport1-ի լրագրող Քերի Հոուն:

Լոնդոնյան ակումբը դուրս է եկել բանակցություններից այն բանից հետո, երբ անձամբ հոլանդացին հասկացրել է, որ ցանկանում է տեղափոխվել «Բավարիա»:

Մյունխենյան ակումբն այժմ առաջարկ է պատրաստում «Յուվենտուսին»՝ Դե Լիգտի տրանսֆերի վերաբերյալ։ Բոնուսների հետ միասին տեղափոխության արժեքը կարող է կազմել մոտ 90 միլիոն եվրո։