Կիսապաշտպան Դենի Դրինքուոթերը, ով 2022 թվականի ամռանը պայմանագրի ավարտի պատճառով հեռացավ «Չելսիից», խոստովանել է, որ ափսոսում է իր կարիերայի լավագույն տարիները վատնելու համար։
«Ես հանգստություն եմ զգում «Չելսիից» հեռանալու համար, քանի որ ակնհայտ է, որ դա լավ իրավիճակ չէր ինձ և ակումբի համար: Ես զայրանում եմ, թե ինչպես դա անցավ և ինչպես ինձ հետ վարվեցին:
Արդյո՞ք ես զգում եմ, որ վատնել եմ իմ կարիերայի լավագույն հինգ տարիները: Այո՛, զգացողությունն այսպիսին է. «Ի՞նչ, դու կորցրեցիր այդ հինգ տարին»: Եթե ես մնայի «Լեսթերում», եթե վնասվածք չստանայի, և եթե ակումբն այլ կերպ վերաբերվեր իմ նկատմամբ։ Շատ են եթեները»,- ասել է կիսապաշտպանը The Telegraph-ին։