Վիկտոր Օսիմհենը՝ գրանդ ակումբի թիրախում

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» թիրախում: Մյունխենյան ակումբը Ռոբերտ Լևանդովսկուն փոխարինելու օպտիմալ տարբերակ է փնտրում։

Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, գերմանական ակումբի ներկայացուցիչները հարցում են ուղարկել Նեապոլ։

Իտալացիները 23-ամյա ֆուտբոլիստի համար պահանջում են նվազագույնը 100 միլիոն եվրո։

Բացի «Բավարիայից», Օսիմհենի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Արսենալը», «Նյուքասլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Նախորդ մրցաշրջանում Վիկտոր Օսիմհենը մասնակցել է 32 հանդիպման, խփել 18 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում։