Կիսապաշտպան Ակսել Վիտցելը պայմանագիր է կնքել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։ Այս մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կողմերը պայմանագիր են կնքել 1 տարի ժամկետով։ Բելգիացին նախորդ մրցաշրջանում հանդես էր եկել Դորտմունդի «Բորուսիայում»:
2021/22 մրցաշրջանում 33-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում դորտմունդցիների կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։
https://twitter.com/atletienglish/status/1544696954453630976