Պաշտոնական. «Ասթոն Վիլան» նոր պայմանագիր է կնքել պաշտպան Էշլի Յանգի հետ

«Ասթոն Վիլան» նոր պայմանագիր է կնքել պաշտպան Էշլի Յանգի հետ:

Ֆուտբոլիստը բիրմինգհեմյան ակումբի հետ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո՝ հունիսի 30-ին, հասցրել է մի քանի օր մնալ ազատ գործակալի կարգավիճակում, սակայն հուլիսի 3-ին նոր մեկ տարվա պայմանագիր է կնքել Վիլլայի հետ։

Նախորդ մրցաշրջանում 36-ամյա ֆուտբոլիստը «Աստոն Վիլլայի» կազմում անցկացրել է 25 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում: