Միկել Արտետան՝ Գաբրիել Ժեզուշի տեղափոխության մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է հարձակվող Գաբրիել Ժեզուշի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթիից» լոնդոնյան ակումբ։

«Ես այնքան հուզված եմ։ Ակումբը մեծ աշխատանք է կատարել՝ նման մակարդակի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու համար: Գործարքն իսկապես հաջող է անցել:

Այս դիրքը երկար ժամանակ մեր ռադարում էր գտնվում, և մեզ հաջողվեց ձեռք բերել այն ֆուտբոլիստին, ում բոլորս ցանկանում էինք տեսնել, ուստի ես շատ ուրախ եմ»,- Արտետայի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը։