Դենզել Դումֆրիսը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Ինտերի» պաշտպան Դենզել Դումֆրիսը մտադիր է հրաժարվել «Մանչեսթեր Յունայթեդ» հավանական տեղափոխությունից, հայտնում է Calciomercato-ն:

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ինտերի» հետ մինչև 2025 թվականն է և կցանկանար մնալ թիմում մինչև պայմանագրի ավարտը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է պաշտպանի համար վճարել 30 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև Մյունխենի «Բավարիան»:

Անցած մրցաշրջանում Դումֆրիսը մասնակցել է 45 խաղի՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։