Պրեսնել Կիմպեմբեն ցանկանում է նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ

ՊՍԺ-ի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն մտադիր է շարունակել իր մրցելույթները փարիզյան ակումբում։

«Ես սիրում եմ ՊՍԺ-ն: Եկել է իմ կարիերայի որոշիչ պահը, և ես ակումբի ղեկավարության հետ կքննարկեմ նախագծի մանրամասները»,- ասել է պաշտպանը։

Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը գործում է մինչև 2024 թվականի հունիսը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»:

Այս մրցաշրջանում 26-ամյա Կիմպեմբեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։