ՊՍԺ-ի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն պատրաստվում է հեռանալ թիմից այս ամռանը:
Ինչպես հայտնում է լրագրող Սանտի Աունան՝ փարիզցիների նոր մարզական տնօրեն Լուիս Կամպոսը պատրաստ է բաժանվել ֆրանսիացի ֆուտբոլիստից։ Միաժամանակ, ակումբը ակնկալում է 26-ամյա պաշտպանի տրանսֆերի դիմաց ստանալ առնվազն 50 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիմպեմբեի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուսը»։