Պաշտոնական. Ռիշարլիսոնը՝ «Թոթենհեմի» ֆուտբոլիստ

«Էվերթոնի» հարձակվող Ռիշարլիսոնը տեղափոխվել է «Թոթենհեմ», հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։

25-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը ժամկետով:

Հաղորդվում էր, որ «խցանները» բրազիլացու համար կվճարեն 50 մլն ֆունտ: Եվս 10 մլն «Էվերթոնը» կարող է ստանալ որպես բոնուս:

Նախորդ մրցաշրջանում Ռիշարլիսոնը բոլոր մրցաշարերում անցկացրած 33 խաղում խփել է 11 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում: