Մարկո Ասենսիոն ծրագրում է հեռանալ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» վինգեր Մարկո Ասենսիոն պատրաստվում է հեռանալ «արքայական» ակումբից։

Ինչպես հայտնում է Sport.es-ը՝ իսպանացին մտադիր է գտնել այնպիսի թիմ, որն իրեն ավելի շատ աշխատավարձ կվճարի, քան նա ստանում է «Ռեալում»: 26-ամյա ֆուտբոլիստը նաև ցանկանում է կանոնավոր կերպով խաղալ մեկնարկային կազմում՝ Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնությունից առաջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ասենսիոյի տրանսֆերով հետաքրքրված են «Արսենալը», «Չելսին», «Միլանը» և «Լիվերպուլը»։