«Արսենալը», «Չելսին» և «Թոթենհեմը» կպայքարեն Ա Սերիայի լավագույն պաշտպանի համար

«Տորինոյի» պաշտպան Գլեյսոն Բրեմերը, ով նախորդ մրցաշրջանի արդյունքով ճանաչվել էր Ա Սերիայի իր դիրքում հանդես եկող լավագույն ֆուտբոլիստ, կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում, հաղորդում է 90min-ը:

Նշվում է, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Չելսին», «Արսենալը» և «Թոթենհեմը»: «Տորինոն» մտադիր է պաշտպանին վաճառել 50 միլիոն եվրոյով։ Թուրինյան ակումբի մարզական տնօրեն Դավիդե Վագնատին մեկնել է Լոնդոն՝ թիմերի հետ հնարավոր գործարքը քննարկելու նպատակով։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ 25-ամյա բրազիլացին խոստացել է «Ինտերին», որ կտեղափոխվի միլանյան թիմ։