Պաշտոնական. Էռնեստո Վալվերդեն գլխավորեց Բիլբաոյի «Ատլետիկը»

Էռնեստո Վալվերդեն նշանակվել է Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Ատլետիկի» նախկին գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիան 2021/2022 մրցաշրջանի ավարտին լքել էր թիմը։

Վալվերդեն որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Ատլետիկում» 1990-1996 թվականներին։ Բացի այդ, նա երկու անգամ մարզել է թիմը՝ 2003-2005 և 2013-2017 թվականներին։

2017-ից 2020 թվականներին Վալվերդեն եղել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։