«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին ձեռք բերելուն: Այս մասին Twitter-ում հայտնել է Sky Sport Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տրանսֆերի ձևակերպումը վերջնական փուլում է։ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ներկայացնել Դե Յոնգին այս հանգստյան օրերին: Միջոցառումը պետք է տեղի ունենա «Օլդ Թրաֆորդում»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մանկունիանցիները հոլանդացի կիսապաշտպանի տրանսֆերի համար կվճարեն 65 միլիոն եվրո, ևս 20 միլիոն «Բարսելոնան» կարող է ստանալ որպես բոնուս։