«Յուվենտուսը» հայտարարել է Պաուլո Դիբալայի՝ ակումբից հեռանալու մասին

«Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է հարձակվող Պաուլո Դիբալայի՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով թիմից հեռանալու մասին։

28-ամյա ֆուտբոլիստը թուրինյան ակումբում հանդես էր գալիս 2015 թվականից։

Սպասվում է, որ Դիբալան կարիերան կշարունակի «Ինտերում»: Արգենտինացու հետ պայմանագիր կնքելու մեկ այլ հավակնորդ է «Միլանը»: