«Մանչեսթեր Սիթիի» և «Արսենալի» նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը հայտնել է, որ կարող էր հայտնվել Ռուսաստանի առաջնությունում։
«Իմ կարիերայի ընթացքում ես մերժել եմ ռուսական շատ ակումբների, որոնք հետաքրքրված էին ինձնով։ Ինձ հրավիրեցին «Լոկոմոտիվ», «Ռուբին», «Անժի» և «Զենիթ», նույնիսկ Սանկտ Պետերբուրգի ակումբից մի քանի անգամ եղավ հրավեր։ Ես բոլոր առաջարկներից հրաժարվեցի, ասացի, որ դա իմ մակարդակը չէ։
Ես նրանց բոլորին մերժեցի կարիերայիս մայրամուտին: Ես ուզում էի ճանապարհորդել աշխարհով մեկ: Անկեղծ ասած, ես նույնիսկ հստակ պատճառ չեմ հիշում, պարզապես չէի ուզում: Ես սիրում եմ Ռուսաստանը, հիշում եմ Արշավինին: Պարզապես չէի ցանկանում խաղալ Ռուսաստանում»,- Ադեբայորի խոսքերն է մեջբերում «РБ Спорт»-ը։