«Ատլետիկոն» ևս մեկ տարով երկարաձգել է Անտուան Գրիզմանի վարձակալությունը

«Ատլետիկոն» ակտիվացրել է «Բարսելոնայի» հետ կնքված պայմանագրում հարձակվող Անտուան ​​Գրիզմանի վարձակալությունը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու կետը, հայտնում է Marca-ն։

Մադրիդյան ակումբը պետք է գնի ֆրանսիացու պայմանագիրը կատալոնացիներից 40 միլիոն եվրոյով, եթե Անտուանը վարձավճարով անցկացրած երկու մրցաշրջանների ընթացքում մասնակցի «Ատլետիկոյի» հանդիպումների առնվազն 50%-ին։

2021/22 մրցաշրջանում 31-ամյա Գրիզմանն «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։