«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան, ով վարձավճարով հանդես է գալիս «Ֆլամենգոյում», հայտնել է, որ ցանկանում է մշտական հիմունքներով կարիերան շարունակել բրազիլական ակումբում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացու տրանսֆերով հետաքրքրված է նաև «Ֆուլհեմը»:
«Դա իմ որոշելիքը չէ, դա «Մանչեսթեր Յունայթեդի» պետք է որոշի, բայց անձամբ ես կցանկանայի շարունակել խաղալ «Ֆլամենգոյում»: Իրավիճակն իմ ձեռքերում չէ: Ինձ դուր է գալիս «Ֆլամենգոն»: Տեսնենք, թե որը կլինի լավագույն լուծումը «Մանչեսթեր Յունայթեդի» և անձամբ ինձ համար: Շուտով մենք ամեն ինչ կքննարկենք ու որոշում կկայացնենք»,- Պերեյրայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։