«Վոլֆսբուրգը» պայմանագիր է կնքել Զագրեբի «Դինամոյի» պաշտպանի հետ

«Վոլֆսբուրգի» մամուլի ծառայությունն իր պաշտոնական կայքում հայտնել է Զագրեբի «Դինամոյի» պաշտպան Բարտոլ Ֆրանյիչի տրանսֆերի մասին։

22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2027 թվականի ամառ ժամկետով։ Խորվաթը հանդես կգա 38-րդ համարի ներքո։

Տրանսֆերի գումարի չափը չի նշվում։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տեղափոխության արժեքը կազմել է 7,5 մլն եվրո։

Նախորդ մրցաշրջանում Ֆրանյիչը «Դինամոյի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։