«Բարսելոնան» հայտարարել է, որ «Ռոման» միակողմանի և առանց բացատրության հրաժարվել է մասնակցել Ժոան Գամպերի գավաթի խաղին։
Թիմերը գավաթը պետք է խաղարկեին օգոստոսի 6-ին «Կամպ Նոու» մարզադաշտում: Նախատեսվում էր, որ միմյանց հետ կխաղան «Բարսելոնայի» և «Ռոմայի» տղամարդկանց ու կանանց թիմերը։
Սակայն «Ռոման» հրաժարվել է ակումբների կողմից Գամպերի գավաթի խաղարկությանը մասնակցելու համաձայնությունից։ Կատալոնացիներն այժմ նոր մրցակից են փնտրում։ Առաջիկա 24 ժամվա ընթացքում «կապտանռնագույնները» կսկսեն վերադարձնել գնված տոմսերի գումարը: