«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն հաստատել է, որ կիսապաշտպան Ակսել Վիտցելը շուտով կդառնա մադրիդյան ակումբի ֆուտբոլիստ։
«Բոլորդ գիտեք, որ Վիտցելի տեղափոխությունը գրեթե ձևակերպված է։ Սակայն մենք պետք է սպասենք ևս մի քանի օր կամ մի քանի շաբաթ»,- ասել է «Ատլետիկոյի» նախագահը:
Վերջին չորս տարիներին բելգիացի ֆուտբոլիստը հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», որի հետ պայմանագրի ժամկետն ավարտվել է այս ամիս։