«Տորոնտոյի» նորեկ Լորենցո Ինսինյեն կիսվել է ՄԼՍ տեղափոխությունից իր տպավորություններով։
«Ես 31 տարեկան եմ, բայց ծեր չեմ և կարող էի մնալ Եվրոպայում։ Այնուամենայնիվ, ես ընտրություն կատարեցի հօգուտ կյանքի: Տասը տարի Նեապոլում անցկացնելուց, հաջողություններից և ափսոսանքներից հետո ես նոր մարտահրավեր եմ վերցրել: Ցանկանում եմ լինել առաջին իտալացին, ով կհաղթի ՄԼՍ-ում:
Նեապոլը հեռու է, բայց այստեղ ես ինձ ինչպես տանը եմ զգում բազմաթիվ իտալացիների մեջ: Ես ինձ սիրված եմ զգում»,- Ինսինյեի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։