«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ռիկարդո Սապոնարան կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է Violanews-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունը բանակցություններ է վարում 30-ամյա իտալացու հետ։ Սպասվում է, որ ֆուտբոլիստը կերկարաձգի պայմանագիրը մինչև 2024 թվականը։
Նախորդ մրցաշրջանում Սապոնարան «Ֆիորենտինայի» կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։