«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը մտադիր չեն բաց թողնել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Անգլիական ակումբը հույսեր է կապում 37-ամյա պորտուգալացու հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացին մտադիր է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» և այդ մասին արդեն հայտնել է իր շրջապատին։
Լրատվամիջոցները գրում էին նաև, որ Կրիշտիանուն կարող է փոխարինել Ռոբերտ Լևանդովսկուն «Բավարիայում», սակայն մյունխենցիները հրաժարվել են նրա ծառայություններից։
Անցած մրցաշրջանում 37-ամյա Ռոնալդուն անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։