ՊՍԺ-ն ցանկանում է թիմի կիսապաշտպանին ընդգրկել պաշտպան Միլան Շկրինյարի տրանսֆերային գործարքում

ՊՍԺ-ն ցանկանում է կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերին ընդգրկել «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարին ձեռք բերելու գործարքում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Այս ամսվա սկզբին ՊՍԺ-ն 50 միլիոն եվրո էր առաջարկել Շկրինյարի համար, սակայն առաջարկը մերժվել էր միլանյան ակումբի կողմից։

Փարիզյան ակումբը նոր առաջարկ է կատարել 60 միլիոն եվրոյի չափով, ինչպես նաև առաջարկել է գնել Յուլիան Դրաքսլերի տրանսֆերը, սակայն  միալնյան ակումբը, ամենայն հավանականությամբ կմերժի նաև այս առաջարկը:

Սլովակի պայմանագիրը «Ինտերի» հետ ավարտվում է 2023 թվականին։