Դիեգո Միլիտոն՝ Ռոմելու Լուկակուի՝ «Ինտեր» վերադարձի մասին

«Ինտերի» նախկին հարձակվող Դիեգո Միլիտոն կիսվել է հարձակվող Ռոմելու Լուկակուի՝ միլանյան ակումբ վերադառնալու վերաբերյալ իր կարծիքով։

«Լուկակուն քաղցած է, նա հիմա այնպիսի զայրույթ ունի, ինչպիսին ունենում է այն մեկը, ով ցանկանում է ապացուցել, որ ինքը շարունակում է մնալ բարձրակարգ ֆուտբոլիստ: Նա դեռ շատ բան ունի ապացուցելու, և դրանում կասկած չկա։

Երբ ինչ-որ տեղ քեզ լավ ես զգում, ամեն ինչ անում ես այնտեղ վերադառնալու համար, և նա սրտով է ընտրել այս վայրը։ Լուկակուն իր գործողություններով ցույց տվեց, թե ինչ է զգում «Ինտերի» հանդեպ,- Միլիտոյին է ցիտում Tuttomercatoweb-ը՝ հղում կատարելով La Gazzetta dello Sport-ին։