«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուշը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ «զինագործները» բրազիլացու գործակալի հետ լիովին համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը: Համաձայնագիրը կկնքվի մինչև 2027 թվականը ժամկետով։ Հնարավոր տրանսֆերի բոլոր դետալները համաձայնեցված են։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբները բանավոր համաձայնության են եկել 45 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց հարձակվողի տրանսֆերի շուրջ։