ՊՍԺ-ն համաձայնեցրել է պայմանագրի կետերը «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարի հետ։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։
Ըստ աղբյուրի՝ համաձայնագիրը նախատեսված կլինի 5 տարով։ Սլովակ ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 7,5 մլն եվրո՝ գումարած բոնուսներ։
Այժմ մնում է, որ ակումբները համաձայնության գան միմյանց հետ։ «Ինտերը» ցանկանում է 27-ամյա պաշտպանի համար ստանալ առնվազն 70 մլն եվրո, մինչդեռ ՊՍԺ-ն առայժմ ընդամենը 60 մլն է առաջարկում։