Մարկո Ասենսիոն ընտրություն է կատարել «Լիվերպուլի» և «Միլանի» միջև

Մադրիդի «Ռեալի» վինգեր Մարկո Ասենսիոն մտադիր է հեռանալ թիմից։ Իսպանացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Միլանը» և «Լիվերպուլը»:

Ըստ Sport.es-ի՝ 26-ամյա վինգերը հակված է «Միլան» տեղափոխվելուն: Նա կարծում է, որ Իտալիայում ավելի շատ խաղային պրակտիկա կունենա, քան Անգլիայում։

«Միլան» տեղափոխության համար խոչընդոտը կարող է լինել ֆուտբոլիստի աշխատավարձը: «Ռոսոներիներն» ի վիճակի չեն Ասենսիոյին վճարել տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ (այդքան է նա վաստակում «Ռեալում», իսկ ահա «Լիվերպուլը» կարող է այդ գումարն իրեն թույլ տալ: