«Ինտերը» Ռոմելու Լուկակուի վարձակալության մասին կհայտնի հաջորդ շաբաթ

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի՝ «Ինտեր» վարձակալությամբ տեղափոխության գործարքը կավարտվի հաջորդ շաբաթ, երբ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ են, կողմերին մնում է միայն ստորագրել դրանք։ Վարձակալության պայմանագիրը նախատեսված կլինի մեկ տարով և չի ներառի տրանսֆերի գնման օպցիա:

2021 թվականի ամռանը «Չելսին» 113 միլիոն եվրոյով «Ինտերից» գնեց Լուկակուին։ 2021/22 մրցաշրջանում բելգիացին լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 44 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 15 գոլի հեղինակ։