«Նապոլիի» նախկին հարձակվող Գոնսալո Իգուաինը խոստովանել է, որ 2013 թվականին կարող էր Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել «Արսենալ»։ Լոնդոնյան ակումբը ի վերջո հրաժարվեց վճարել պահանջված «Ռեալին», և հարձակվողը 39 միլիոն եվրոյի դիմաց միացավ «Նապոլիին»:
«Հիշում եմ, որ ես «Արսենալ» տեղափոխվելու շեմին էի մինչև «Նապոլի» տրանսֆերը, բայց նրանք ինձ ասացին, որ շատ թանկ արժեմ:
Իսկ մի քանի օր անց նրանք Օզիլի համար վճարեցին 80 միլիոն եվրո»,- առանց ծիծաղը զսպելու ասել է Իգուաինը Tyc Sports-ին: