Անգլիայի հավաքականի դարպասապահը տեղափոխվեց «Նյուքասլ»

«Նյուքասլը» ձևակերպել է «Բարնլիի» դարպասապահ Նիկ Փոուփի տրանսֆերը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։

Տրանսֆերի գումարի չափը չի նշվում։ 30-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «կաչաղակների» հետ՝ նախատեսված մինչև 2026 թվականի հունիսը։

2021/22 մրցաշրջանում Փոուփը «Բարնլիի» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ բաց թողնելով 51 գոլ։

Անգլիայի հավաքականի կազմում դարպասապահն անցկացրել է 8 հանդիպում, որոնցում բաց է թողել ընդամենը 1 գնդակ։