Անգլիայի Պրեմիեր Լիգան ներկայացնող 2 ակումբ հավակնում է պայմանագիր կնքել «Յուվենտուսի» ձախ եզրային պաշտպան Լուկա Պելեգրինիի հետ։
Լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ «Ֆուլհեմը» միացել է «Վեսթ Հեմին», որն ավելի վաղ հետաքրքրություն էր հայտնել պաշտպանի նկատմամբ: ԱՊԼ-ի ակումբների առաջարկած պայմանները դեռևս չեն նշվում։
Նախորդ մրցաշրջանում 23-ամյա Պելեգրինին «Ծեր սինյորայի» կազմում 21 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ: Իտալացու պայմանագիրը «Յուվեի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։