Ռահիմ Ստերլինգը դեռևս որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում, գրում է BBC-ն։

27-ամյա ֆուտբոլիստի հետ հավակնում են պայմանագիր կնքել «Ռեալն» ու «Բարսելոնան», ինչպես նաև «Չելսին»։

Ստերլինգն ունի նաև «Սիթիի» հետ պայմանագիրը երկարաձգելու տարբերակ, սակայն կողմերի միջև բանակցությունները դեռ չեն սկսվել։

Նախորդ մրցաշրջանում հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։