«Ռեյմսի» հարձակվող Ուգո Էկիտիկեն կարող է կարիերան շարունակել այլ ակումբում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 19-ամյա ֆրանսիացուն հավակնում է գնել «Նյուքասլը»: Ֆուտբոլիստի համար պատրաստ են պայքարել նաև «Ռեալն» ու ՊՍԺ-ն։
2021/22 մրցաշրջանում Էկիտիկեն «Ռեյմսի» կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո: