Էդինսոն Կավանին իր ծառայություններն է առաջարկել իսպանական ակումբին

Ուրուգվայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» 35-ամյա հարձակվողի Էդինսոն Կավանին իր ծառայություններն է առաջարկել իսպանական «Ռայո Վալյեկանոյին»՝ տեղեկացնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ գործարքի կայացմանը կարող են խոչընդոտել ռմբարկուի ֆինանսական պահանջները:

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել էր, որ Կավանիի հետ հունիսի 30-ին ավարտվող պայմանագրի ժամկետը չի երկարաձգվի: