Եվրոպական գրանդը պատրաստ է Ռոբերտ Լևանդովսկու համար պայքարել «Բարսելոնայի» հետ

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտնվել է ՊՍԺ-ի հետաքրքրությունների շրջանակում։ Ֆրանսիական ակումբը պատրաստ է պայմանագիր առաջարկել 33-ամյա ռմբարկուին, հայտնում է RMC Sport-ը։

Սակայն հարձակվողի տրանսֆերը գնելու գլխավոր հավակնորդը շարունակում է մնալ «Բարսելոնան»: Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը «Բավարիային» լեհի համար կառաջարկի 50 միլիոն եվրո։

Ավելի վաղ Լևանդովսկին հայտարարել էր մյունխենյան ակումբը լքելու ցանկության մասին, ինչը հանգեցրեց կոնֆլիկտի ղեկավարության և որոշ թիմակիցների հետ։