ՊՍԺ-ն առաջիկա օրերին կարող է հայտարարել Մաուրիսիո Պոչետինոյի պաշտոնանկության մասին

ՊՍԺ-ի ղեկավարությունը շարունակում է գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ պայմանագրի խզման շուրջ բանակցությունները։

Պաշտոնապես այս իրադարձության մասին կարող է հայտարարվել հինգշաբթի օրը՝ հունիսի 23-ին, հայտնում է L’Equipe-ը: Պոչետինոյին և նրա չորս օգնականներին կվճարվի մոտ 15 միլիոն եվրո փոխհատուցում։

Սպասվում է, որ ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչը կլինի «Նիսը» գլխավորող Քրիստոֆ Գալտիերը: 55-ամյա մասնագետի տեղափոխության համար փարիզյան ակումբը կվճարի 10 մլն եվրո։