Մարսելո Բյելսան կարող է իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ գլխավորել Բիլբաոյի «Ատլետիկը», հայտնում է The Athletic-ը:
Հունիսի 24-ին բասկյան ակումբում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ։ Երեք թեկնածուներից մեկը՝ Ինյակի Արեչաբալետան, ասել է, որ ընտրություններում հաջողության հասնելու դեպքում արգենտինացի մասնագետին կվերադարձնի ակումբ։
Հիշեցնենք, որ 66-ամյա մարզիչն ավելի վաղ Բիլբաոն ներկայացնող ակումբը գլխավորել է 2011-ից 2013 թվականներին:
Անձամբ Բյելսան հաստատել է, որ կընդունի այդ առաջարկը, եթե Արեչաբալետան հաղթի ընտրություններում: