Դորտմունդի «Բորուսիան» վստահ է «Այաքսի» հարձակվող Սեբաստյան Ալլերին ձեռք բերելու հարցում:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ իվուարցի ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի կետերն արդեն համաձայնեցված են։ Հոլանդական ակումբի հետ բանակցություններ են ընթանում տրանսֆերի արժեքի վերաբերյալ:
Հաղորդվում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» նախնական առաջարկը՝ 33 միլիոն եվրո չափով 27-ամյա ֆուտբոլիստի համար մերժվել է, և ակումբների միջև բանակցությունները շարունակվում էին:
Նախորդ մրցաշրջանում հարձակվողն «Այաքսի» կազմում բոլոր մրցաշարերում 42 խաղում դարձել է 34 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: