Ադամա Տրաորեն կարիերան կարող է շարունակել ԱՊԼ-ի այլ ակումբում

«Լիդսը» հետաքրքրված է «Վուլվերհեմփթոնի» վինգեր Ադամա Տրաորեի ծառայություններով, հայտնում է Football Insider-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Լիդսն» ակնկալում է 26-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել այս ամռանը։ Հաղորդվում է, որ «Վուլվերհեմփթոնն» իսպանացու համար պահանջում է 18 միլիոն ֆունտ:

Հիշեցնենք, որ 2021/22 մրցաշրջանի երկրորդ կեսում Տրաորեն վարձավճարով հանդես եկավ «Բարսելոնայում», կատալոնացիների կազմում անցկացրած 17 խաղում նա դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ։