«Ինտերը» երկարաձգել է գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ գործող պայմանագիրը՝ տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նոր համաձայնագիրը գործելու է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը թիմը ղեկավարում է 2021 թվականից:
Ինձագիի գլխավորությամբ միլանյան ակումբը նվաճել է Իտալիայի գավաթն ու սուպերգավաթը: