Հայտնի է Արտյոմ Ձյուբայի նոր ակումբի անունը

Ռուս հարձակվող Արտյոմ Ձյուբան կտեղափոխվի թուրքական «Ֆեներբախչե»: Նա ակումբում տարեկան կվաստակի ավելի քան 2,5 միլիոն եվրո, հայտնում է Match TV-ն։

«Արտյոմը և «Ֆեներբախչեի» ներկայացուցիչը պայմանագիրը քննարկել են դեռ ձմռանը։

Կողմերը, այժմ քննարկում են պայմանագրի վերջնական տարբերակը և մոտ են համաձայնության գալուն»,- ասել է իրավիճակին մոտ կանգնած աղբյուրը։