«Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն հինգ տարվա պայմանագիր է համաձայնեցրել Անգլիայի Պրեմիեր Լիգայի ակումբի հետ։
Ֆրանսիացին սպասում է Լոնդոնի «Չելսի» տեղափոխության ավարտին, հայտնում է Marca-ն:
Միևնույն ժամանակ, «Չելսին» դեռևս ոչ մի պաշտոնական առաջարկ չի արել «Սևիլիային» Կունդեի տրանսֆերի համար։
Ավելի վաղ տեղեկություններ կային 23-ամյա պաշտպանի նկատմամբ «Բարսելոնայի» հետաքրքրության մասին։ «Սևիլիան» պատրաստ է վաճառել ֆրանսիացուն 65-70 միլիոն եվրոյով։
Նախորդ մրցաշրջանում Կունդեն բոլոր մրցաշարերում «Սևիլիայի» կազմում անցկացրած 44 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Պաշտպանի պայմանագիրն անդալուզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։