«Շախտյորի» կիսապաշտպան Մարկոս Անտոնիոն տեղափոխվել է «Լացիո»

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Մարկոս ​​Անտոնիոն կարիերան կշարունակի «Լացիոյում»։ Հռոմեական ակումբն իր սոցցանցերում հայտնել է 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության մասին:

Ըստ իտալական լրատվամիջոցների՝ գործարքի արժեքը կազմել է 8 մլն եվրո։ Եվս 2 միլիոն «Շախտյորը» կարող է ստանալ որպես բոնուս։

Հաղորդվում է նաև, որ բրազիլացին հռոմեացիների հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը և մայրաքաղաքային ակումբում կվաստակի 2 միլիոն եվրո:

2021/22 մրցաշրջանում ​​Անտոնիոն «Շախտյորի» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։