Ռայան Գիգզը կլքի Ուելսի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ և Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը կլքի իր զբաղեցրած պաշտոնը իր նախկին ընկերուհու վրա հարձակում գործելու համար սպասվող դատավարության ֆոնին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Հաղորդվում է, որ ուելսցի մասնագետը չի ցանկանում, որ իր հետ կապված իրավիճակը շեղի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին, ովքեր խաղալու են ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլում։ Նշվում է, որ Գիգզի պաշտոնական հեռանալու մասին կհայտարարվի մոտ օրերս։

Հաղորդագրության մեջ նաև ընդգծվում է, որ Գիգզը հերքում է բոլոր մեղադրանքները և մտադիր է մինչև վերջ պաշտպանել իր անունը դատարանում։